Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, որոշում եմ
1. Գավառ համայնքի ղեկավարի 31 հունվարի 2024թ-ի թիվ 157-Ա որոշման նկարագրական մասում «հիմք ընդունելով անասնագոմի գնման 12.07.1995թ-ի անդորրագիրը,» արտահայտությունից հետո կարդալ «ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /տրված 16.04.2025թ-ին/,» արտահայտությունը:
2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: