Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 16 և 35-րդ հոդվածի 24) կետերի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածներով, Գավառ համայնքի ավագանու 10.11.2025թ. թիվ 11 նիստի թիվ 194-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով առևտրի կրպակի սեփականատեր (սեփ. իրավունքի վկ. N1295052 տրված 12.05.2004թ.)՝ Արտակ Ալբերտի Ապկարյանի /ծնված 23.02.1972թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և Արտակ Ալբերտի Ապկարյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի կրպակով ծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վկայականը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 10072025-05-0060, տրված 10.07.2025թ./, լիցենզավորված գնահատողի կողմից տրված հողամասի գնահատման արժեքը, որոշում եմ
1. Գավառ համայնք քաղաք Գավառ Հացառատ Թաղամաս Հենրիկ Աբրահամյան փողոց թիվ 135 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 10072025-05-0060, տրված 10.07.2025թ.)` Արտակ Ալբերտի Ապկարյանին /ծնված 23.02.1972թ./ սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N1295052 տրված 12.05.2004թ.) առևտրի կրպակի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0.00591հա մակերեսով հողամասը՝ «Ֆուլ Քոնսալթինգ Գրուպ ՍՊԸ-ի կողմից գնահատման եզրակացությունում նշված 521300 / հինգ հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված ծախսերի փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով օտարելու առևտրի կրպակի սեփականատիրոջը՝ Արտակ Ալբերտի Ապկարյանին:
2. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տարված հատակագծերին համապատասխան:
3. Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Արտակ Ալբերտի Ապկարյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: