Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 10.09.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը /հատկացվել է 0.53 հա/, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 13.06.2025թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Արմինե Սամվելի Զոհրաբյանի /ծնված 01.07.1974թ-ին/ դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 10-րդ նրբանցք 3-րդ փակուղի թիվ 15 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, ինչը փաստացի կազմում է 0.16479 հա, որը Արմինե Սամվելի Զոհրաբյանի /ծնված 01.07.1974թ-ին/ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 353.4 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1988-1985թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.16479 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 10-րդ նրբանցք 3-րդ փակուղի թիվ 15 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Արմինե Սամվելի Զոհրաբյանի /ծնված 01.07.1974թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.6479 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 353.4 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1980-1985թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք քաղաք Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 10-րդ նրբանցք 3-րդ փակուղի թիվ 15 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: