Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդհոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ վարչապետի 2009 թ-ի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Գեղարքունիքի մարզի գեղարքունիք-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի վերաբերյալ գլխավոր հատակագծի հաստատման N 2-5 դրական եզրակացության, Գավառ համայնքի ավագանու 11 մարտի 2024 թ-ի թիվ 3 նիստի թիվ 97-Ա որոշման ՀՀ Գավառի նոտարական տարածքի նոտարի կողմից տրված սեփականության իրավունքի և ըստ օրենքի ժառանգության վկայագրերի և հիմք ընդունելով Շուշան Օնիկի Միրիբյանի /ծնված 28.06.1959թ./, Հովհաննես Վանիկի Խզմալյանի /ծնված 12.06.1990/, Լիանա Վանիկի Խզմալյանի /ծնված 20.02.1985թ./ և Լուսինե Խզմալյանի /ծնված 03.06.1980թ/ դիմումը, ինչպես նաև նկատի ունենալով սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքով իրենցը պատկանող ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի փողոց 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող մեխանիկական արտադրամասը և օգտագործման իրավունքով իրենցը պատկանող արտադրամասի սպասարկման համար հատկացված 0.00824հա մակերսով հողատարածքը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1. ՈՒժը կորցրած ճանաչել Գավառի համայնքի ղեկավարի 2017 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 291-Ա որոշումը:
2. Վերականգնել քաղաք Գավառ Գրիգոր Լուսավորչի փողոց 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Շուշան Օնիկի Միրիբյանի /ծնված 28.06.1959թ./, Հովհաննես Վանիկի Խզմալյանի /ծնված 12.06.1990/, Լիանա Վանիկի Խզմալյանի /ծնված 20.02.1985թ./, Լուսինե Վանիկի Խզմալյանի /ծնված 03.06.1980թ/ հողօգտագործման իրավունքը, մեխանիկական արդատրամասի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 1948թ-ին օրինական կառուցված 59.05 քմ մակերեսով մեխանիկական արտադրամասի և կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.00824 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը/։
3. Քաղաք Գավառ Գրիգոր Լուսավորչի փողոց 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող մեխանիկական արտադրամասի շինության սպասարկման համար հատկացված 0.00824հա ընդհանուր մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը համապատասխանեցնել Գավառ համայնքի գլխավոր հատակագծին՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների, գործառնական նշանակության հողատեսքից փոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի՝ պայմանով Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեահմարին 0.00824 հա հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիր ներկայացնելու՝ 82.4x1877.7=154730 /մեկ հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ դեպքում:
4. Քաղաք Գավառ Գրիգոր Լուսավորչի փողոց 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող մեխանիկական արտադրամասի նպատակային նշանակությունը արտադրական նշանակությունից փոխել բնակելի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը մեխանիկական արտադրամասից փոխել բնակելի տան:
5. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
6. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: