Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ.«Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 06.08.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 02.10.2025թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Ռուբեն Երեմի Գևորգյանի /ծնված 07.01.1967թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաք Հացառատ թաղամասի Լևիկ Հարությունյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.10 հա, ինչը փաստացի կազմում է 0.11953 հա, որը Ռուբեն Երեմի Գևորգյանի /ծնված 07.01.1967թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 218.50 քմ և ինքնակամ կառուցված 24․50 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1973-2025թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.11953 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամասի Լևիկ Հարությունյան փողոց թիվ 25 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ռուբեն Երեմի Գևորգյանի /ծնված 07.01.1967թ-ին /, հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․10 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․01953 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.11953 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 218․50 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1973թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2025թ-ին ինքնակամ կառուցված 24․50 քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել որպես ինքնակամ շինություն։
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք Գավառ Հացառատ թաղամասի Լևիկ Հարությունյան փողոց թիվ 25 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: