Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 02.02.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 11.07.2024թ-ին/ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 8-րդ նրբանցք 10 հասցեի շինությունների նկատմամբ ժառանգ Միշա Խաչատուրի Մկրտչյանի /ծնված 18․10․1961թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 8-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.07 հա, ինչը փաստացի կազմում է 0.08450 հա, որը Միշա Խաչատուրի Մկրտչյանին /ծնված 18․10․1961թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 218.1 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1990թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.08450 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 8-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Միշա Խաչատուրի Մկրտչյանի /ծնված 18․10․1961թ-ին/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական կառուցված 218.1 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1990թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 8-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Միշա Խաչատուրի Մկրտչյանի /ծնված 18․10․1961թ-ին/, Աստղիկ Արեստի Մովսիսյանի /ծնված 19.06.1963թ-ին/, Վարդուհի Միշայի Մկրտչյանի /ծնված 03.05.1985թ-ին/, Մարինե Միշայի Մկրտչյանի /ծնված 08.03.1987թ-ին/, Խաչատուր Միշայի Մկրտչյանի /ծնված 28.01.1990թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.08450 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
3․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց, 8-րդ նրբանցք, 10 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։