Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռազմիկ Նիկոլի Սարգսյանին, Մետաքսյա Սարգսյանին, Արա Սարգսյանին, Պավել Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 980486 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, վկայական N 980487 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, վկայական N 655314 տրված 2003 թվականի հունվարի 23-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Ռազմիկ Նիկոլի Սարգսյանին, Մետաքսյա Սարգսյանին, Արա Սարգսյանին, Պավել Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Նորատուս հասցեում գտնվող 0.36 հա մակերեսով 05-071-0240-0179 կադաստրային ծածկագրով, 0.467 հա մակերեսով 05-071-0216-0109 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.229 հա մակերեսով 05-071-0402-0175 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: