Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002 թ-ի N 510-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 30.01.2025թ. տրված գյուղ Սարուխանի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1993թ. թիվ 068 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 26.02.2025թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Կարինե Ռազմիկի Հովակիմյանի /ծնված 21.04.1963թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնքի գյուղ Սարուխան Շարլ Ազնավուրի փողոց 2-րդ փակուղի թիվ 6 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.21885 հա, որը Կարինե Ռազմիկի Հովակիմյանի /ծնված 21.04.1963թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ ինքնակամ և օրինական կառուցված 363.90 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1992-2019թթ./ որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.21885 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1.Վերականգնել Գավառ համայնքի գյուղ Սարուխան Շարլ Ազնավուրի փողոց 2-րդ փակուղի թիվ 6 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Կարինե Ռազմիկի Հովակիմյանի /ծնված 21.04.1963թ-ին/, Սերգեյ Խաչիկի Կատվալյանի /ծնված 27.11.1982թ-ին/, Մարինե Խաչիկի Կատվալյանի /ծնված 13.10.1984թ-ին/, Մեխակ Խաչիկի Կատվալյանի /ծնված 07.02.1990թ-ին/, հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական հատկացված 0.08 հա հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.13885 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.21885 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 345.90 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1992-1996թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. 2019 թ-ին կառուցված 18 քմ մակերսով ծածկը ճանաչել որպես ինքնակամ շինություն:
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Սարուխան Շարլ Ազնավուրի փողոց, 2-րդ փակուղի թիվ 6 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա: