Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 05.05.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց 40 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /լրացուցիչ վկայագիր՝ տրված 05․06․2025թ-ին/ Հենրիկ Վարազդատի Ավետիսյանի /ծնված 24.02.1959թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց 40 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.17 հա, ինչը փաստացի կազմում է 0.19973 հա, որը Հենրիկ Վարազդատի Ավետիսյանին /ծնված 24.02.1959թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 679.0 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1982-1995թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.19973 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց 40 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հենրիկ Վարազդատի Ավետիսյանի /ծնված 24.02.1959թ-ին/, Հայկանուշ Սերյոժայի Բադոյանի /ծնված 02.03.1968թ-ին/, Արմինե Հենրիկի Ավետիսյանի /ծնված 15.09.1986թ-ին/, Լուսինե Հենրիկի Ավետիսյանի /ծնված 04.06.1990թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.19973 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 679.0 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1982-1995թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան 1-ին փողոց, 40 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։