Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 18.10.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 29.11.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Հակոբ Վաչիկի Մալաքյանի /ծնված 29.11.1954թ-ին/ դիմումը, «Խաչատուր Ավեյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնքի ք. Գավառ Զոհված Ազատամարտիկների փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.09600 հա, որը Հակոբ Վաչիկի Մալաքյանի /ծնված 29.11.1954թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ 0.09600 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Զոհված Ազատամարտիկների փողոց թիվ 1/1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հակոբ Վաչիկի Մալաքյանի /ծնված 29.11.1954թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.08 հա հողամասից փաստացիավել օգտագործվող 0.016 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.09600 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Հողամասին տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Նալբանդյան փողոց թիվ 118 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։