Այսօր: Երեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1386-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2025 թվականի N 1386-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24/ կետի, 12․06․2024թ․ կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի 9․1 կետերի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Կենտրոնական Հրապարակ N8/2, Ազատության փողոց N24/19, Ազատության փողոց N39/1 և Ա․ Բոշնաղյան փողոց N12/1 հասցեների հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերի լուծման մասին քաղաքացի Վարդան Ժորայի Ներսիսյանի դիմումը

1․ Լուծել Գավառ համայնքի և քաղաքացի Վարդան Ժորայի Ներսիսյանի միջև 12․06․2024թ․ կնքված Գավառ քաղաքի Կենտրոնական Հրապարակ N8/2, Ազատության փողոց N24/19, Ազատության փողոց N39/1 և Ա․ Բոշնաղյան փողոց N12/1 հասցեների յուրաքանչյուրը 0,00003 /զրո ամբողջ երեք հարյուրհազարերորդական/ հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերը։
2․ Հանձնարարել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին քաղաքացի Վարդան Ժորայի Ներսիսյանի հետ լուծելու նշված հասցեների համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner