Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռազմիկ Արշավիրի Սիմոնյանին, Ռեփսիկ Գեղամի Սիմոնյանին,Զաքար Ռազմիկի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 09122024-05-0027 տրված 2024 թվականի դեկտեմբերի 9-ին, վկայական N 10122024-05-0179 տրված 2003 թվականի հոկտեմբերի 24-ին, վկայական N 10122024-05-0024 տրված 2003 թվականի հոկտեմբերի 24-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Ռազմիկ Արշավիրի Սիմոնյանին, Ռեփսիկ Գեղամի Սիմոնյանին,Զաքար Ռազմիկի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.0915 հա մակերեսով 05-078-0530-0059 կադաստրային ծածկագրով, 0.2773 հա մակերեսով 05-078-0432-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.1439 հա մակերեսով 05-078-0530-0047 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: