Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 30․10․2024թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N16072024-05-0045/ բնակավայրերի նպատակային նշանակության, 0,04017 /զրո ամբողջ չորս հազար տասնյոթ հարյուրհազարերորդական/ հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքը՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու համար 402 000 /չորս հարյուր երկու հազար/ՀՀ դրամ արժեքով օտարել 30․10․2024թ․աճուրդում հաղթող ճանաչված Սիրարփի Հրաչիկի Մարգարյանին։
2․Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Սիրարփի Հրաչիկի Մարգարյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Սիրարփի Հրաչիկի Մարգարյանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։