Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ. 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ Կառավարության 05 հունվարի 2022թ․ 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով 29․05․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, որակավորում ունեցող անձ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310՝ տրված 05.12.2013թ./ կողմից 14.03.2022թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 20228W28WA ծածկագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև 0.137 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ
1. Գավառ քաղաք Գ․ Միքայելյան 4-րդ փողոց 26 հասցեում գտնվող, 2015թ․ ինքնակամ կառուցված 163․1 քմ արտաքին /141.0 քմ ներքին/ մակերեսով անասնաշենքը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1209 /մեկ հազար երկու հարյուր ինը/ ՀՀ դրամ, ընդամենը 163․1x1209=197200 /մեկ հարյուր իննսունյոթ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով ճանաչել օրինական:
2. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: