Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի Սևանի փողոց 3-րդ նրբանցք 3 հասցեում գտնվող 657,7 (վեց հարյուր հիսունյոթ ամբողջ յոթ տասնորդական) քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, կաթսայատունն ու շինությունների զբաղեցրած և սպասարկման համար նախատեցված 0,349 (զրո ամբողջ երեք հարյուր քառասունինն հազարերորդական) հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Նորատուսի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |