Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ղեկավարի 17 հոկտեմբերի 2025 թվականի N 1357-Ա որոշումը և ՀՀ Կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 24/10/2025թ․ N Կ-24102025-05-0053 որոշումը, որոշում եմ
1. Գավառ համայնքի ղեկավարի 17 հոկտեմբերի 2025 թվականի N 1357-Ա որոշման հղումներում /օրինական կառուցված 75.8 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների/ բառերի փոխարեն կարդալ /օրինական կառուցված 77.74 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների/ բառերը։
2. Գավառ համայնքի ղեկավարի 17 հոկտեմբերի 2025 թվականի N 1357-Ա որոշման առաջին կետում /օրինական կառուցված 75․8 քմ ընդհանուր մակերեսով շինությունների/ բառերի փոխարեն կարդալ /օրինական կառուցված 77.74 քմ ընդհանուր մակերեսով շինությունների/ բառերը։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: