Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին 8 ապրիլի 2004թ. N 460-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշմամբ, որոշում եմ
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի գյուղ Լանջաղբյուր /կադաստրային ծածկագիր 05-038-0133-0001/ համայնքային սեփականություն հանդիսացող 0.08233 հա մակերեսով հողամասին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Լանջաղբյուր Հ. Այվազովսկու փողոց, 2-րդ նրբանցք թիվ 2 հասցեն:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: