Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1401-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2025 թվականի N 1401-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ Զ. ՍԱՅԱԴՅԱՆ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 37 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ, ՍԻՐԱՆՈՒՇ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ, ԱՐԱՄ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 17.03.2023թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 28.10.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Վարդուհի Սերյոժայի Մազմանյանի /ծնված 15․02․1954թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ քաղաքի Զ. Սայադյան 8-րդ փողոց 37 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.09 հա, ինչը փաստացի կազմում է 0.09166 հա, որը Վարդուհի Սերյոժայի Մազմանյանին /ծնված 15․02․1954թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09166 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ քաղաքի Զ. Սայադյան 8-րդ փողոց 37 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վարդուհի Սերյոժայի Մազմանյանի /ծնված 15․02․1954թ-ին/, Սարգիս Վոլոդյայի Մազմանյանի /ծնված 03․03․1975թ-ին/, Սիրանուշ Վոլոդյայի Մազմանյանի /ծնված 06․08․1976թ-ին/, Արամ Վոլոդյայի Մազմանյանի /ծնված 01․05․1983թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․09 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․00166 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.09166 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Զ. Սայադյան 8-րդ փողոց, 37 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner