Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Պապին Իվանի Պետեյանին, Սուրեն Պապինի Պետեյանին, Կարինե Վանյայի Սարգսյանին, Մարիյա Կարենի Պետեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 12062025-05-0001 տրված 2025 թվականի հունիսի 12-ին, վկայական N 13062025-05-0045 տրված 2025 թվականի հունիսի 13-ին, վկայական N 12062025-05-0058 տրված 2025 թվականի հունիսի 12-ին, վկայական N 12062025-05-0026 տրված 2025 թվականի հունիսի 12-ին, վկայական N 12062025-05-0047 տրված 2025 թվականի հունիսի 12-ին, վկայական N 12062025-05-0051 տրված 2025 թվականի հունիսի 12-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Պապին Իվանի Պետեյանին, Սուրեն Պապինի Պետեյանին, Կարինե Վանյայի Սարգսյանին, Մարիյա Կարենի Պետեյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.278 հա մակերեսով 05-078-0432-0016 կադաստրային ծածկագրով, 0.2818 հա մակերեսով 05-078-0507-0030 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.0827 հա մակերեսով 05-078-0531-0089 կադաստրային ծածկագրով, 0.0539 հա մակերեսով 05-078-0527-0475 կադաստրային ծածկագրով, 0.0357 հա մակերեսով 05-078-0531-0019 կադաստրային ծածկագրով, 0.0672 հա մակերեսով 05-078-0506-0449 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: