Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21
 

Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով՝ առաջարկվում է․

1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց 18 հասցեում վարչական շենքի հյուսիսային մուտքի առաջին հարկում գտնվող 274,8 (երկու հարյուր յոթանասունչորս ամբողջ ութ տասնորդական) քմ մակերեսով տարածքն ու զբաղեցրած և սպասարկման համար նախատեցված ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման նշանակության հողամասի համապատասխան բաժնեմասը անհատույց օգտագործման իրավունքով, 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օգտագործման ժամկետով տրամադրել «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ արտադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու նպատակով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner