Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Անահիտ Սերյոժայի Գափոյանին, Միշա Հրաչիկի Մարտոյանին, Գայանե Միշայի Մարդոյանին, Ռեփսիմե Միշայի Մարդոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 09122024-05-0091 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 09122024-05-0045 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 09122024-05-0057 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 09122024-05-0068 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Անահիտ Սերյոժայի Գափոյանին, Միշա Հրաչիկի Մարտոյանին, Գայանե Միշայի Մարդոյանին, Ռեփսիմե Միշայի Մարդոյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.209 հա մակերեսով 05-056-0324-0071 կադաստրային ծածկագրով, 0.1915 հա մակերեսով 05-056-0347-0058 կադաստրային ծածկագրով, 0.482 հա մակերեսով 05-056-0347-0057 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.2534 հա մակերեսով 05-038-0501-0160 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: