Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վարդան Վոլոդյայի Սարգսյանին, Սաթենիկ Ռազմիկի Բունիաթյանին, Ռաֆֆի Վարդանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1256027 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, վկայական N 1256029 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, վկայական N 1256028 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, վկայական N 1256031 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, վկայական N 1256030 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Վարդան Վոլոդյայի Սարգսյանին, Սաթենիկ Ռազմիկի Բունիաթյանին, Ռաֆֆի Վարդանի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.28 հա մակերեսով 05-001-1076-0323 կադաստրային ծածկագրով, 0.16 հա մակերեսով 05-001-1063-0070 կադաստրային ծածկագրով, 0.2 հա մակերեսով 05-001-1085-0017 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.18 հա մակերեսով 05-001-1041-0124 կադաստրային ծածկագրով, 0.01 հա մակերեսով 05-001-1043-0469 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: