Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05 հունվարի 2022թ-ի N 13-Ն որոշման հաստատված կարգի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 18.06.2024թ. տրված Նորատուս գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 01.06.1991թ. թիվ 16 որոշումից քաղվածքը, 24․07․2025թ․տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, որակավորում ունեցող անձ Արշակ Հենրիկի Դավոյանի /որակավորման վկայականի համար 0119՝ տրված 27.02.2012թ./ կողմից 26․07.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023ZW7N9A ծածկագիրը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Նորատուս Ի․ Ավետիսյան փողոց 27 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.17 հա, ինչը փաստացի կազմում է 0.17937 հա, որը Արծրունի Լիպարիտի Գնդոյանին /ծնված 04.04.1963թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 256.9 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1950-2015թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.17937 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Նորատուս Ի․ Ավետիսյան փողոց 27 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ջուլետա Լիպարիտի Գնդոյանի /ծնված 13.10.1955թ-ին/, Արծրունի Լիպարիտի Գնդոյանի /ծնված 04.04.1963թ-ին/, Լիդա Մարտիկի Կոստանյանի /ծնված 23․12․1969թ-ին/, Անդրանիկ Արծրունի Գնդոյանի /ծնված 12․02․1990թ-ին/, Ամիրամ Արծրունի Գնդոյանի /ծնված 21․06․1988թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․17 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.00937 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.17937 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 181.9 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1950-2000թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2015թ-ին ինքնակամ կառուցված 54.7 քմ արտաքին /45․7 քմ ներքին/ մակերեսով բնակելի տունը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ դրամ, ընդամենը 54.7x1028=56300 /հիսունվեց հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ և 29․3 քմ մակերեսով ծածկը՝ 1/մեկ/ քառակուսի մետրի համար 616․8 /վեց հարյուր տասնվեց ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ, ընդամենը 29.3x616․8=18100 /տասնութ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարներով ճանաչել օրինական:
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Նորատուս, Ի․ Ավետիսյան փողոց, 21/1 հասցեն:
4․ Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
6. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։