Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 23․10․2025թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25072025-05-0036) Գավառ քաղաքի Ազատության փողոց N 26/2 (քսանվեց կոտորոկ երկու) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության 0,01091 (զրո ամբողջ մեկ հազար իննսունմեկ հարյուրհազարերորդական) հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1 064 000 (մեկ միլիոն վաթսունչորս հազար)ՀՀ դրամ արժեքով օտարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Սամվել Արամայիսի Մովսիսյանին։
2․Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Սամվել Արամայիսի Մովսիսյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Սամվել Արամայիսի Մովսիսյանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։