Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
Անվանում ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նպատակ

ՀՀ Գեղարքունիքի  մարզի Գավառ համայնքի 2025–2029 թթ․–երի երիտասարդական  քաղաքականությունը (այսուհետ` Քաղաքականություն) կազմված է երեք առանցքային բաժիններից․

Առաջին բաժինը ներառում է Քաղաքականության հիմնական նպատակը և թիրախները,   համայնքի երիտասարդության վիճակի նկարագրությունը՝  հիմնված Գավառ  համայնքի Գավառ, Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք և Ծաղկաշեն բնակավայրերի երիտասարդների հետ՝ նրանց կարիքների ու ակնկալիքների վերաբերյալ հարցման վերլուծության վրա։

Երկրորդ բաժինը ներառում է Քաղաքականության  հիմնական ուղղությունները՝ ըստ երիտասարդության կարիքների և խնդիրների, Քաղաքականության սուբյեկտների  նկարագրությունը։  Քաղաքականության սկզբունքները։ Ֆինանսավորման աղբյուրները։ Գնահատում և մոնիթորինգ։ Քաղաքականության հանրայնացում և հաղորդակցություն։

Երրորդ բաժինը ներառում է Քաղաքականության իրականացման գործողությունների պլանի համառոտ նկարագրությունը, որը բովանդակում է առաջադրված նպատակներին հասնելուն ուղղված միջոցառումները, ժամականակացույցը, պատասխանատու և համագործակցող կառույցների, իրականացման ժամկետների և ֆինանսավորման եղանակների ու ռեսուրսներ նկարագրերը, մշտադիտարկման և գնահատման չափորոշիչներն ու ցուցիչները,  հանրահռչակման  և հաղորդակցության ուղիները (Գործողությունների պլանի ՀԱՎԵԼՎԱԾ 1):

 

Սույն Քաղաքականության մշակման գործընթացին տրամադրվել է փորձագիտական աջակցություն «Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, և իրականացվում  Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

 

Ժամանակահատված01/01/2025 - 31/12/2029
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
(903.55 Կբ) 23 Էջ
Առնչվող փաստաթղթեր
(471.21 Կբ) Գործողությունների պլան 2025
(900.77 Կբ) Youth Research-Report -BLEJAN NGO
(271.32 Կբ) Ավագանու որոշում
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner