Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով նշված հասցեների սեփականատեր Արթուր Մարտինի Սարգսյանի /ծնված 22.02.1965թ./ լիազորված անձ /լիազորագիր 50 ԱՎ 1717360՝ տրված 13․02․2025թ․/ Մարիամ Մարտինի Ջրաղացպանյանի /ծնված 04․05․1968թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը, որոշում եմ
1. Գավառ քաղաք Ս․ Մակվեցյան փողոց 5 /սեփ․ վկայական N 06022025-05-0044/ և Գավառ քաղաք Ս․ Մակվեցյան փողոց 5/1 /սեփ․ վկայական N 07032025-05-0037/ հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և միավորված գույքին տրամադրել Գավառ, Ս․ Մակվեցյան փողոց, 5 հասցեն։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: