Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 22․08․2025թ․ տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ն․ Կարեյան փողոց 5-րդ փակուղի 9 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.07 հա, ինչը փաստացի կազմում է 0.07716 հա, որը Մարտին Սերյոժայի Թորոսյանին /ծնված 10․01.1958թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 256.46 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1990թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07716 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ն․ Կարեյան փողոց 5-րդ փակուղի 9 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մարտին Սերյոժայի Թորոսյանի /ծնված 10․01.1958թ-ին/, Նելիկ Արամայիսի Գասպարյանի /ծնված 28․09.1963թ-ին/, Անահիտ Մարտինի Թորոսյանի /ծնված 12․07.1982թ-ին/, Հասմիկ Մարտինի Թորոսյանի /ծնված 19․01.1985թ-ին/, Անուշ Մարտինի Թորոսյանի /ծնված 30․09.1986թ-ին/, Թորգոմ Մարտինի Թորոսյանի /ծնված 17․11.1988թ-ին/, Սերյոժա Մարտինի Թորոսյանի /ծնված 09․08.1990թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․07 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.00716 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.07716 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 256.46 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1990թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Հացառատ թաղամասի Ն․ Կարեյան փողոց, 5-րդ փակուղի, 9 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։