Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 10.05.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 19.07.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Վալյա Արամայիսի Բալագոզյանի /ծնված 11.04.1952թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Ղամարյան եղբայրների փողոց 40 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.02 հա, ինչը փաստացի կազմում է 0.02198 հա, որը Վալյա Արամայիսի Բալագոզյանին /ծնված 11.04.1952թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 90.50 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1954-1990թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.02198 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Ղամարյան եղբայրների փողոց 40 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վալյա Արամայիսի Բալագոզյանի /ծնված 11.04.1952թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.02198 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 90.50 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1954-1990թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Ղամարյան եղբայրների փողոց, 40 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավաի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։