Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, որոշում եմ
1. Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող /վկայականներ N 12082020-05-0057, 12082020-05-0060, 30072025-05-0014, 30072025-05-0059, 30072025-05-0063/ անշարժ գույքերը միավորել և միավորված գույքին տրամադրել Գավառ քաղաք, Ռ. Զախարյան փողոց, 2 հասցեն։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: