Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 14.05.2025թ. տրված Գանձակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, 26․08․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Պարոնյան փողոց 1-ին փակուղի 8 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.04 հա, ինչը փաստացի կազմում է 0.04179 հա, որը Մկրտիչ Ռաֆիկի Հովհաննիսյանին /ծնված 17.10.1971թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04179 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Պարոնյան փողոց 1-ին փակուղի 8 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մկրտիչ Ռաֆիկի Հովհաննիսյանի /ծնված 17.10.1971թ-ին/, Հովհաննես Ռաֆիկի Հովհաննիսյանի /ծնված 11.12.1967թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․04 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․00179 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.04179 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Հողամասին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Գանձակ, Հ․ Պարոնյան փողոց, 1-ին փակուղի, 8 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։