Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նիկոլայ Պապինի Չքոլյանին, Համեստ Հովհաննեսի Ասատրյանին, Նաիրա Նիկոլայի Չքոլյանին, Վարդան Նիկոլայի Չքոլյանին, Մարիամ Նիկոլայի Չքոլյանին, Սարգիս Պապինի Չքոլյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 28062024-05-0068 տրված 2024 թվականի հունիսի 28-ին, վկայական N 25072024-05-0056 տրված 2024 թվականի հուլիսի 25-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Նիկոլայ Պապինի Չքոլյանին, Համեստ Հովհաննեսի Ասատրյանին, Նաիրա Նիկոլայի Չքոլյանին, Վարդան Նիկոլայի Չքոլյանին, Մարիամ Նիկոլայի Չքոլյանին, Սարգիս Պապինի Չքոլյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.36 հա մակերեսով 05-001-1168-2313 կադաստրային ծածկագրով, 0.742 հա մակերեսով 05-001-1168-1605 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: