Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վիտյա Վանիկի Աբրահամյանին, Ռիմա Հայրիկի Վարդանյանին, Կարինե Վիտյայի Աբրահամյանին, Մհեր Վիտյայի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1646895 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1646896 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 1646894 տրված 2004 թվականի մայիսի 31-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Վիտյա Վանիկի Աբրահամյանին, Ռիմա Հայրիկի Վարդանյանին, Կարինե Վիտյայի Աբրահամյանին, Մհեր Վիտյայի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.103 հա մակերեսով 05-056-0327-0134 կադաստրային ծածկագրով, 0.288 հա մակերեսով 05-056-0351-0040 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.24 հա մակերեսով 05-056-0501-0090 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: