Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Միշա Վազգենի Գափոյանին, Ալվարդ Միշայի Գափոյանին, Նինա Վեմիրի Մարտոյանին, Արմեն Միշայի Գափոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 28022025-05-0058 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 28022025-05-0026 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 28022025-05-0056 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 28022025-05-0023 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 28022025-05-0048 տրված 2025 թվականի փետրվարի 28-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Միշա Վազգենի Գափոյանին, Ալվարդ Միշայի Գափոյանին, Նինա Վեմիրի Մարտոյանին, Արմեն Միշայի Գափոյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.303 հա մակերեսով 05-056-0351-0050 կադաստրային ծածկագրով, 0.1076 հա մակերեսով 05-056-0348-0082 կադաստրային ծածկագրով, 0.1619 հա մակերեսով 05-056-0323-0063 կադաստրային ծածկագրով, 0.219 հա մակերեսով 05-056-0348-0083 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.234 հա մակերեսով 05-038-0505-0073 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: