Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հենրիկ Անուշավանի Մակարյանին, Ռոզա Արամի Մակարյանին, Վարդան Հենիրիկի Մակարյանին, Լիանա Հենիրիկի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 451443 տրված 2003 թվականի հունվարի 16-ին, վկայական N 451449 տրված 2003 թվականի հունվարի 16-ին, վկայական N 451450 տրված 2003 թվականի հունվարի 16-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Հենրիկ Անուշավանի Մակարյանին, Ռոզա Արամի Մակարյանին, Վարդան Հենիրիկի Մակարյանին, Լիանա Հենիրիկի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Սարուխան հասցեում գտնվող 0.07 հա մակերեսով 05-078-0523-0386 կադաստրային ծածկագրով, 0.09 հա մակերեսով 05-078-0521-0393 կադաստրային ծածկագրով, 0.05 հա մակերեսով 05-078-0524-0360 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: