Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հենրիկ Սիմոնի Սարգսյանին, Սրբուհի Վարդգեսի Հովսեփյանին, Տաթևիկ Հենրիկի Սարգսյանին, Մարինե Հենրիկի Սարգսյանին, Էդիկ Հենրիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 27102025-05-0007 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 24102025-05-0078 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 24102025-05-0062 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 24102025-05-0030 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 24102025-05-0032 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին, վկայական N 24102025-05-0092 տրված 2025 թվականի հոկտեմբերի 24-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Հենրիկ Սիմոնի Սարգսյանին, Սրբուհի Վարդգեսի Հովսեփյանին, Տաթևիկ Հենրիկի Սարգսյանին, Մարինե Հենրիկի Սարգսյանին, Էդիկ Հենրիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.13 հա մակերեսով 05-001-1036-0468 կադաստրային ծածկագրով, 0.26 հա մակերեսով 05-001-1071-0105 կադաստրային ծածկագրով, 0.17 հա մակերեսով 05-001-1034-0298 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.0567 հա մակերեսով 05-001-1038-0113 կադաստրային ծածկագրով, 0.05 հա մակերեսով 05-001-1039-0056 կադաստրային ծածկագրով, 0.0743 հա մակերեսով 05-001-1037-0089 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: