Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Նվեր Արամի Անտոնյանին, Ռիտա Գեորգու Գրիգորյանին, Լուսինե Նվերի Անտոնյանին, Սուսաննա Նվերի Անտոնյանին, Արմեն Նվերի Անտոնյանին, Սերինե Նվերի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 1041212 տրված 2000 թվականի նոյեմբերի 25-ին, վկայական N 1041213 տրված 2000 թվականի նոյեմբերի 25-ին, վկայական N 1041210 տրված 2000 թվականի նոյեմբերի 25-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Նվեր Արամի Անտոնյանին, Ռիտա Գեորգու Գրիգորյանին, Լուսինե Նվերի Անտոնյանին, Սուսաննա Նվերի Անտոնյանին, Արմեն Նվերի Անտոնյանին, Սերինե Նվերի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Գավառ հասցեում գտնվող 0.144 հա մակերեսով 05-071-0401-0085 կադաստրային ծածկագրով, 0.247 հա մակերեսով 05-071-0401-0053 կադաստրային ծածկագրով, 0.072 հա մակերեսով 05-071-0402-0227 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: