Ղեկավարվելով ՀայաստանիՀ անրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Կարեն Վրույրի Օհանյանին, Անահիտ Կոլյայի Գրիգորյանին, Արմինե Վրույրի Օհանյանին, Մարինե Վրույրի Օհանյանին, Նարինե Վրույրի Օհանյանին, Վրույր Կալինոյի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 1673079 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին, վկայական N 982598 տրված 2002 թվականի սեպտեմբերի 30-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. ՈՒժը կորցրած ճանաչել 21.08.2025թ. Գավառ համայնքի ղեկավարի թիվ 1175-Ա որոշումը:
2 Քաղաքացիներ Կարեն Վրույրի Օհանյանին, Անահիտ Կոլյայի Գրիգորյանին, Արմինե Վրույրի Օհանյանին, Մարինե Վրույրի Օհանյանին, Նարինե Վրույրի Օհանյանին, Վրույր Կալինոյի Օհանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գ. Հայրավանք հասցեում գտնվող 0.0791 հա մակերեսով 05-059-0414-0017 կադաստրային ծածկագրով, 0.255 հա մակերեսով 05-059-0414-0018 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Գավառի տարածքային ստորաբաժանում` որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: