Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, որոշում եմ
1․ Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, դեռևս վարձակալությամբ չտրված գյուղատնտեսական նշանակության հողատարածքները վարձակալությամբ տրամադրելու նպատակով 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հայտարարել մրցույթ։
2․Հանձնարարել մրցութային հանձնաժողովին օրենքով սահմանված կարգով հայտարարել և կազմակերպել մրցույթը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։