Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2298-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հոկտեմբերի 2024 թվականի N 2298-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ԳԱՎԱՌ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ 4/23 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 14 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 9 նիստի թիվ 300-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ Անդրանիկ Վովիկի Խաչատրյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված ավտոտնակը օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 18092024-05-0051, տրված 18.09.2024թ./, որոշում եմ

1․Գավառ համայնքի ք․ Գավառ Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցուղի 4/23 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 24․2 քմ արտաքին /21․2 քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0․00242 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար ավտոտնակի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1209 / մեկ հազար երկու հարյուր ինը / ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 29300 /քսանինը հազար երեք հարյուր / ՀՀ դրամ, ավտոտնակի համար առանձնացված 0.00242 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1 /մեկ/ քառակուսի մետրի համար հողի կադաստրային արժեքով՝ 1221 / մեկ հազար երկու հարյուր քսանմեկ / ՀՀ դրամ, ընդամենը 29600 / քսանինը հազար վեց հարյուր / ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Անդրանիկ Վովիկի Խաչատրյանին։

2․ Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

3․ Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Վովիկի Խաչատրյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:

4․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner