Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1194-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 սեպտեմբերի 2025 թվականի N 1194-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 233-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺՈՐԱ ՍԻՐԱԿԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ՀԱՍՄԻԿ ՍՈՒՐԵՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ, ԳԱՅԱՆԵ ԺՈՐԱՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եվ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 26.12.2002թ. ՀՀ ՀՕ-510-Ն օրենքի 7-րդ հոդվածով, «Տեղական Ինքնակառավարման Մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 26.04.2019թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, Ժորա Սիրականի Կարապետյանի /ծնված 12.09.1948թ./, Հասմիկ Սուրենի Կարապետյանի /ծնված 10.11.1954թ./, Գայանե Ժորայի Կարապետյանի /ծնված 15.11.1973թ./ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ կողմից տրված հողամասի և շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն ք. Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների 2-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /կադաստրային ծածկագիր 05-001-0540-0056/, մակերեսը գրվել է 0,11հա, ինչը փաստացի կազմում է 0,11000հա, որը Ժորա Սիրականի Կարապետյանին, Հասմիկ Սուրենի Կարապետյանին, Գայանե Ժորայի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, հաշվի առնելով, որ կառուցված 344,56ք.մ. մակերեսով շենք-շինությունները կառուցվել են 1976թ., որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 23-ի թիվ 233-Ա որոշումը:

2. Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկներ 2-րդ փողոց թիվ 4 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ժորա Սիրականի Կարապետյանի, Հասմիկ Սուրենի Կարապետյանի, Գայանե Ժորայի Կարապետյանի հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0,11հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,11000հա ընդհանուր մակերեսով հողամասի ու օրինական կառուցված 344,56ք.մ. մակերեսով շինությունների /կառուցված 1976թ./ նկատմամբ՝ որպես օրինական տիրապետվող գույք:

3. Բնակելի տանը տրամադրել ք. Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների 2-րդ նրբանցք թիվ 4 տուն հասցեն:

4. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner