Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 95-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 փետրվարի 2025 թվականի N 95-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 2640-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՍԱՐՈՒԽԱՆ Մ. ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԱՎԻԿ ԳՐԻՇԱՅԻ ԴԵՂՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈԻՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 05 հունվարի 2022թ-ի N 13-Ն որոշման հաստատված կարգի պահանջներով, որակավորում ունեցող անձ՝ Թաթուլ Աշոտի Ջանոյանի /որակավորման վկայականի համար 0310 տրված 05.12.2013թ/ կողմից 22.12.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023AXGPXJ ծածկագիրը ու հաշվի առնելով ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացրած անձ` Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի Մ. Սարյան փողոց թիվ 10 հասցեի սեփականատեր /սեփ. վկայական N 09022015-05-0011/ Ավիկ Գրիշայի Դեղոյանի /ծնված 25.03.1986թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինչպես նաև հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խաղտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ 

1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2640-Ա որոշումը:

2. Գավառ համայնքի գյուղ Սարուխան Մ. Սարյան փողոց թիվ 10 հասցեում գտնվող 2020 թվականին ինքնակամ կառուցված 225 քմ ընդհանուր արտաքին մակերեսով /199.4 քմ ընդհանուր ներքին մակերեսով/ բնակելի տուն 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1028 /մեկ հազար քսանութ/ ՀՀ դրամ սահմանված վճարով, ընդամենը 225x1028=231300 /երկու հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ սահմանված վճարով, իսկ 31.1 քմ մակերեսով պարիսպը և 56 քմ ընդհանուր արտաքին մակերսով /47.1 քմ ընդհանուր ներքին մակերեսով/ ավտոտնակը 1/մեկ/ քառակուսի մետրի համար 616.8 /վեց հարյուր տասնվեց ամբողջ ութ / ՀՀ դրամ սահմանված վճարով, ընդամենը 87.1x616.8=53750 /հիսուներեք հազար յոթ հարյուր հիսուն/ՀՀ դրամ սահմանված վճարով /ընդամենը 285050/ երկու հարյուր ութսունհինգ հազար հիսուն/ ՀՀ դրամ սահմանված վճարներով ճանաչել օրինական:

3. Հատակագծում առկա թիվ 3 և 4 շինություննները ճանաչել որպես ինքնակամ շինություններ:

4. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները` 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
'; } else { element.innerHTML = 'No internet access - Համացանցը հասանելի չէ'; } } Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner