Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1380-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2025 թվականի N 1380-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 23․10․2025թ․ N1 և N2 արձանագրությունները, որոշում եմ 

1․ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02042025-05-0084) Գավառ քաղաքի Գ․Միքայելյան փողոց N 1/2 (մեկ կոտորոկ երկու) հասցեի բնակավայրերի նպատակային նշանակության 0,00281 (զրո ամբողջ երկու հարյուր ութսունմեկ հարյուրհազարերորդական) հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 160 500 (մեկ հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր)ՀՀ դրամ արժեքով օտարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդումհաղթող ճանաչված Էդուարդ Ռուբիկի Կիրակոսյանին։
2․Իրազեկել աճուրդում հաղթող ճանաչված Էդուարդ Ռուբիկի Կիրակոսյանին, որ նա պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդի սակարկությունների ընթացքում իր առաջարկած գինն ամբողջությամբ, ինչպես նաև նշված հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամի փոխհատուցման գումարը։
3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված Էդուարդ Ռուբիկի Կիրակոսյանի կողմից գումարն ամբողջովին վճարելուց հետո նրա հետ օրենքով սահմանված կարգով կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner