Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Զեմֆիրա Մանուկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 19092014-05-0005 տրված 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, վկայական N 19092014-05-0013 տրված 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, վկայական N 19092014-05-0025 տրված 2014 թվականի սեպտեմբերի 19-ին, վկայական N 19092014-05-0012 տրված 2014 թվականի սեպտեմբերի 19-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացի Զեմֆիրա Մանուկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.08 հա մակերեսով 05-001-1063-0072 կադաստրային ծածկագրով, 0.02 հա մակերեսով 05-001-1085-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.11 հա մակերեսով 05-001-1041-0121 կադաստրային ծածկագրով, 0.01 հա մակերեսով 05-001-1043-0472 կադաստրային ծածկագրով խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: