Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով 24.05.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 10.07.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Մորիս Միլիտոնի Թարխանյանի /ծնված 06.05.1955թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 2-րդ նրբանցք 3-րդ անցուղի 1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.13 հա, ինչը փաստացի կազմում է 0.11847 հա, որը Մորիս Միլիտոնի Թարխանյանին /ծնված 06.05.1955թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 246.2 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1935-1998թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.11847 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 2-րդ նրբանցք 3-րդ անցուղի 1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մորիս Միլիտոնի Թարխանյանի /ծնված 06.05.1955թ-ին/, Անուշիկ Խաչիկի Կնյազյանի /ծնված 02․06․1957թ-ին/, Շողիկ Մորիսի Թարխանյանի /ծնված 10․06․1979թ-ին/, Շիրակ Մորիսի Թարխանյանի /ծնված 19․10․1980թ-ին/, Շահեն Մորիսի Թարխանյանի /ծնված 09․02․1982թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.11847 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 246.2 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1935-1998թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2015թ-ին ինքնակամ կառուցված 103․2 քմ մակերեսով խանութը ճանաչել որպես ինքնակամ շինություն։
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։