Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 10.07.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Ազատության 13-րդ փողոց 28 հասցեի գույքի համասեփականատեր Անահիտ Գևորգի Ցոգոլակյանի /ծնված 07.07.1952թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ քաղաքի Ազատության 13-րդ փողոց 28 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.06 հա, ինչը փաստացի կազմում է 0.06623 հա, որը Անահիտ Գևորգի Ցոգոլակյանին /ծնված 07.07.1952թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ 0.06623 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Վերականգնել Գավառ քաղաքի Ազատության 13-րդ փողոց 28 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Լևոն Մնացականի Վարպետյանի /ծնված 25.03.1950թ-ին/, Անահիտ Գևորգի Ցոգոլակյանի /ծնված 07.07.1952թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․06 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․00623 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.06623 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Հողամասին տրամադրել Գավառ քաղաք, Ազատության 13-րդ փողոց, 28 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։