Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մհեր Մեխակի Մովսեսյանին, Վերա Նորիկի Հովհաննիսյանին, Թերմինե Մհերի Մովսեսյանին, Մեսրոպ Մհերի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 04092025-05-0031 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, վկայական N 18052018-05-0035 տրված 2018 թվականի մայիսի 18-ին, վկայական N 04092025-05-0040 տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, վկայական N 18052018-05-0008 տրված 2018 թվականի մայիսի 18-ին, / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Մհեր Մեխակի Մովսեսյանին, Վերա Նորիկի Հովհաննիսյանին, Թերմինե Մհերի Մովսեսյանին, Մեսրոպ Մհերի Մովսեսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.17 հա մակերեսով 05-001-1032-0195 կադաստրային ծածկագրով, 0.1 հա մակերեսով 05-001-1066-0277 կադաստրային ծածկագրով, 0.07 հա մակերեսով 05-001-1066-0276 կադաստրային ծածկագրով, 0.16 հա մակերեսով 05-001-1032-0194 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: