Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 փետրվարի 2025 թվականի N 89-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք. ԳԱՎԱՌ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ Ա․ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 46 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՏԻԿ ՆՈՐԻԿԻ ԲԱՂՈՅԱՆԻ, ԶՈՅԱ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ԹԱՄԱՐԱ ՄԱՐՏԻԿԻ ԲԱՂՈՅԱՆԻ, ՏԱԹԵՎԻԿ ՄԱՐՏԻԿԻ ԲԱՂՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 2559-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 18.11.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք, ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց թիվ 46 հասցեի համասեփականատեր Մարտիկ Նորիկի Բաղոյանի /ծնված 08.04.1964թ-ին/ լիազորված անձ՝/լիազորագիր տրված 05․06․2024թ-ին/ Գարիկ Լևիկի Բաղոյանի դիմումը, <<Դավիթ Առաքելյան>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն որի Գավառ համայնքի Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց թիվ 46 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.11 հա, ինչը փաստացի կազմում է 0.13716 հա, որը Մարտիկ Նորիկի Բաղոյանի /ծնված 08.04.1964թ-ին / ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 411․50 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1985թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13716 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1.Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 12 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 2559-Ա որոշումը:

2.Վերականգնել Գավառ համայնքի ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց թիվ 46 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մարտիկ Նորիկի Բաղոյանի /ծնված 08.04.1964թ-ին /, Զոյա Մնացականի Բաղդասարյանի /ծնված 20.04.1971թ-ին/, Թամարա Մարտիկի Բաղոյանի /ծնված 29.04.1989թ-ին/, Տաթևիկ Մարտիկի Բաղոյանի /ծնված 14.06.1990թ-ին/, հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․11 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․02716 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.13716 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 411․50 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1985թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ա․ Բուռնազյան 2-րդ փողոց, թիվ 46 հասցեն:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
'; } else { element.innerHTML = 'No internet access - Համացանցը հասանելի չէ'; } } Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner