Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Էդիկ Խաչիկի Ղարաբաղցյանին, Նաթելա Գրիգորի Մարուխյանին, Գոհար Էդիկի Ղարաբաղցյանին, Ելենա Էդիկի Ղարաբաղցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 01102021-05-0019 տրված 2021 թվականի հոկտեմբերի 01-ին, վկայական N 07112024-05-0026 տրված 2004 թվականի դեկտեմբերի 21-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Էդիկ Խաչիկի Ղարաբաղցյանին, Նաթելա Գրիգորի Մարուխյանին, Գոհար Էդիկի Ղարաբաղցյանին, Ելենա Էդիկի Ղարաբաղցյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.4653 հա մակերեսով 05-001-1165-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 1.2033 հա մակերեսով 05-001-1120-0435 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: