|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 դեկտեմբերի 2024 թվականի N 2633-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 11 նիստի թիվ 348-Ա որոշումը, որոշում եմ 1․Գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1149-0800 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 12,81775 հա մակերեսով վարելահողն աճուրդային կարգով օտարելու համար 2025 թվականի հունվարի 31-ին հայտարարել աճուրդ։ 2․Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 13 000 000 /տասներեք միլիոն/ ՀՀ դրամ։ 3․Հանձնարարել աճուրդային հանձնաժողովին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական ստորագրման օրը։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|