Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Մանվել Զավենի Աբաչյանին, Ջուլետա Գևորգի Սուչյանին, Կարապետ Մանվելի Աբաչյանին, Ալինա Մանվելի Աբաչյանին, Գայանե Մանվելի Աբաչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 13012021-05-0044 տրված 2021 թվականի հունվարի 13-ին, վկայական N 13012021-05-0024 տրված 2021 թվականի հունվարի 13-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Մանվել Զավենի Աբաչյանին, Ջուլետա Գևորգի Սուչյանին, Կարապետ Մանվելի Աբաչյանին, Ալինա Մանվելի Աբաչյանին, Գայանե Մանվելի Աբաչյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.3197 հա մակերեսով 05-056-0337-0130 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 0.2564 հա մակերեսով 05-025-0701-0140 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: